Գլխավոր Շոուբիզնես Վիկտորյա Բեքհեմն ընտանիքի անդամներին արգելել է այցելել Spice Girls-ի համերգներին

Վիկտորյա Բեքհեմն ընտանիքի անդամներին արգելել է այցելել Spice Girls-ի համերգներին

102

Spice Girls երաժշտական խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմն իր ընտանիքի անդամներին արգելել է ներկա լինել խմբի համերգներին, թեև ներկայիս կազմի կողմից ստացել է մասնակցության հրավեր: Այս մասին հայտնում է The Sun-ը: Աղբյուրը նշում է, որ Վիկտորյան ցանկություն չունի ասոցացվել Spice Girls-ի հետ:

«Վիկտորյան չի ցանկանում, որպեսզի իր երեխաները ներկա լինեն համերգներին: Նա չի ուզում, որպեսզի նրանց այդ միջավայրում լուսանկարեն: Նա որևէ ցանկություն չունի խոսել այն մասին, որ անտեսվել է թիմի կողմից»,- հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ 1990-ական թվականների ամենահայտնի փոփ խմբերից մեկը վերամիավորվել է, սակայն անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը` Վիկտորյա Ադամսը, հրաժարվել է միանալ խմբին: Նա նշել էր, որ իրեն դուր է գալիս իր ներկայիս` դիզայներական աշխատանքը, բացի այդ նա իրեն այլևս բեմում չի տեսնում: