Գլխավոր Նորություններ Վիշապօձը խեղդել է կրկեսի դերասանին երեխաների աջքերի առաջ (տեսանյութ)

Վիշապօձը խեղդել է կրկեսի դերասանին երեխաների աջքերի առաջ (տեսանյութ)

1547

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես է շրջիկ կրկեսում վիշապօձը խեղդում արտիստին:

Ելույթի ժամանակ, ծափահարությունների ներքո,  արտիստը բարձրացրել է  խոշոր վիշապօձին և փաթաթել պարանոցի շուրջ: Սակայն հետո տղամարդը ընկել է հատակին, ապա՝ շրջվել կողքի:

Հանդիսատեսն անմիջապես չի հասկացել, որ օձը խեղդել է իր տիրոջը: Սակայն մի քանի վայրկյան անց օգնության են հասել նրա գործընկերները: Երկու տղամարդ ազատել են վարժեցնողին օձի կապանքներից և տուժողին շտապ հանել կրկեսի հրապարակից:

NTV-ի փոխանցմամբ` հնարավոր չէ եղել պարզել, թե հատկապես որտեղ է տեղի ունեցել դեպքը: