Գլխավոր Նորություններ Նախնական վարկածով` SSJ-100 ինքնաթիռի կործանման պատճառն օդաչուների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմն է

Նախնական վարկածով` SSJ-100 ինքնաթիռի կործանման պատճառն օդաչուների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմն է

223

Նախնական վարկածով` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի կործանման պատճառ են հանդիսացել օդաչուները, որոնք վայրէջք են կատարել շատ բարձր արագությամբ, ինչպես նաև չեն ունեցել բավարար քանակությամբ վառելիք: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ մասնագետների ենթադրությամբ` օդաչուները վայրեջքի ժամանակ չեն կարողացել պահպանել օդանավի հավասարակշռությունը, ինչի հետևանքով ուղևորներից ոմանք վնասվածքներ են ստացել և չեն հասցրել ժամանակին լքել այրվող ինքնաթիռը:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում են նաև արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, որոնք, հնարավոր է, տվյալ պահին օպերատիվ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: