Գլխավոր Նորություններ Երկրի խնդիրները լուծվել պրծել ա, սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի...

Երկրի խնդիրները լուծվել պրծել ա, սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

226

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում։ «Ինչո՞ւ եք ամեն ինչ վերագրում իշխանությանը։ Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատի հիմքերը քննելու մասին խոսակցություններին։

Դիտարկմանն ո՞ւմ է անհրաժեշտ նման քաղաքական օրակարգ ստեղծելը, Ծառուկյանն ասաց. «Չկայացած մարդիկ, չերևացող մարդիկ իրենց երևալու համար նման բաներ են կատարում»:

Նա ընդգծեց, որ բոլորի պահվածքն իր համար կանխատեսելի է։ Ծառուկյանը նշեց, որ չի ուզում պատկերացնել, թե այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա։

Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ Ծառուկյանին մանդատը պետք է կապեր ստեղծելու համար, Ծառուկյանն արձագանքեց, որ ինքը բազմաթիվ ծանոթություններ ունի, ու իր կապերն այնքան մեծ են, որ պատգամավորական մանդատը դրա հետ կապ չունի:

«Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը: Երկրի խնդիրները լուծվել պրծել ա հա՞, դա ա մնացել: Ծառուկյանը՝ որպես պատգամավոր, մի անգամ գնաց Բրյուսել՝ Եվրապարլամենտ, 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, նրանցից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեջ 25 պատգամավոր կյանքում չէր գնացել Արցախ, բայց եթե «վերտալյոտ» էլ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայի 40-50 պատգամավոր տանեի», – ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք իր հանդեպ քաղաքական հետապնդում կա, Ծառուկյանը անեկդոտ հիշեց: