Գլխավոր Նորություններ Վանաձորցի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գազի գնի թանկացման

Վանաձորցի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ գազի գնի թանկացման

121

shamshyan.com. Վանաձորցի վարորդներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել կենտրոնական Հայքի հրապարակում՝ ի նշան ավտոմեքենաների գազի գնի թանկացման: Վարորդները կանգնեցրել են իրենց մեքենաները հրապարակի թույլատրելի հատվածում, պահանջելով հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները: Հավաքված վարորդները նշել են, որ մայիսի մեկից թանկացել է ոչ միայն գազի գինը, այլ նաեւ գազի որակն է ընկել: Վարորդների խոսքով՝ եթե հարցին լուծում չտրվի, իրենք կտրուկ քայլերի են դիմելու:

Ֆոտոռեպորտաժ