Գլխավոր Մամուլ «168 ժամ». Հերթական պարգևատրումները՝ Երևանի քաղաքապետարանում. ավելի քան 58 մլն դրամ՝ երևանցիների...

«168 ժամ». Հերթական պարգևատրումները՝ Երևանի քաղաքապետարանում. ավելի քան 58 մլն դրամ՝ երևանցիների գրպանից

132

«Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։

Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների չափերը։

Օրինակ՝ Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգևատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։

Քաղաքապետի տեղակալները և որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը և այլք ևս 840.000-ական դրամներով են պարգևատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, և այլն։
Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգևատրել։

Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգևատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:

Պարգևատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: