Գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյանի գործակալը 3 ամսով հեռացվել է ֆուտբոլից

Հենրիխ Մխիթարյանի գործակալը 3 ամսով հեռացվել է ֆուտբոլից

118

Իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան 3 ամսով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հանարավորությունից: Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, գրում է  La Gazzetta dello Sport-ը:

Ռայոլայի որակազրկվելու պատճառը չի նշվում: Նրա եղբայր Վինչենցո Ռայոլան ֆուտբոլից հեռացվել է 2 ամսով: 2 գործակալները մինչեւ օգոստոսի 9-ը չեն կարող մասնակցել իտալական ակումբների հետ բանակցություններին:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան համագործակցում է մի շարք աստղային ֆուտբոլիստների հետ: Նա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է: