Գլխավոր Նորություններ ԱՄՆ-ում մայիսի 9-ին միջմայրցամաքային հրթիռ են փորձարկել (տեսանյութ)

ԱՄՆ-ում մայիսի 9-ին միջմայրցամաքային հրթիռ են փորձարկել (տեսանյութ)

144

Ամերիկացի զինվորականները մայիսի 9-ի գիշերը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներն են իրականացրել:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմաբազայի (Կալիֆոռնիա) ներկայացուցիչները Facebook-ում: Նշվում է, որ Minuteman III հրթիռներն ունակ են միջուկային լիցք կրել:

Նման հրթիռի նախորդ արձակումը տեղի էր ունեցել մայիսի 1-ին: Փորձնական թռիչքի ժամանակ հրթիռը մոտ 6700 կմ տարածություն է անցել Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ:

Minuteman III հրթիռները սպառազինման կազմում ընդգրկված են 1970 թվականից և հանդիսանում են ԱՄՆ սպառազինման միակ ցամաքային տեղակայման միջմայրցամակային բալիստի հրթիռները: