Գլխավոր Նորություններ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երեք ավտոմեքենաներ

126

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 12-ին, ժամը 03:35-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Реклама 13

Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Honda Fit» (վարորդ՝ Լ.Ն.), «Honda Civic» (վարորդ՝ Տ.Լ.) և «Mercedes Benz E 320» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Լ.Ն.-ն հոպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Տ.Լ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes Benz E 320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: