Գլխավոր Նորություններ Ամերիկացի սենատորն ասել է, որ ԱՄՆ-ն 2 հարվածով հեշտորեն կհաղթի Իրանին

Ամերիկացի սենատորն ասել է, որ ԱՄՆ-ն 2 հարվածով հեշտորեն կհաղթի Իրանին

97

Ամերիկացի սենատոր Թոմ Քոթոնը, որը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, PBSհեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ հակամարտության հավանական լարումից:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանի նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու համար Վաշինգտոնից կպահանջվի ընդամենը երկու ռմբակոծում:

Քոթոնն այս մասին ասել է, երբ լրագրող Մարգարետ Հուվերը նրան հարց է հղել Իրանի հետ  ռազմական դիմակայության հավանական մեկնարկի մասին:

«Այո՛, երկու հարված՝ առաջին հարվածն ու երկրորդ հարվածը»,-ասել է Քոթոնը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հեշտորեն կհաղթի Իրանի:

Սենատորը հավելել է, որ ամերիկյան կողմի հարվածներն արդարացված կլինեն այն դեպքում, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան կամ դաշնակից պետությունների զորքերի վրա:

Միևնույն ժամանակ  Քոթոնը շեշտել է, որ կողմ չէ Իրանի հետ ռազմական գործողություններ սկսելու գաղափարին: