Գլխավոր Uncategorized Ի՞նչ են համտեսել Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը. «Բադ` պեկինյան ձևով»

Ի՞նչ են համտեսել Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը. «Բադ` պեկինյան ձևով»

189

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Չինաստանում գործուղման շրջանակներում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հասցրել է համտեսել «բադ` պեկինյան ձևով» ճաշատեսակը:

Վարչապետը նաև նշել է, որ հիացել է չինական հյուրընկալությամբ:

SHANTNEWS.am -ը ներկայացնել հետաքրիքր փաստեր ճաշատեսակի մասին.

Պեկինյան բադը չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Պեկինյան բադի բաղադրատոմսն առավել հայտնի է դարձել Յուան կայսեր օրոք, երբ բժիշկ-դիետոլոգ Հյուն պատասխանատու էր կայսեր սննդակարգի համար։

Ենթադրվում է, որ այս բաղադրատոմսը ծնունդ է առել Շանդուն գավառում, սակայն ավելի սիրվել է Պեկինում, այդ իսկ պատճառով ստացել է պեկինյան անվանումը։ Բադը մեղրով պատելուց հետո եփվում է հատուկ ջեռոցում, եփվելուց հետո այն մատուցվում է շերտավորված։ Միսը և կաշին մատուցվում են մանդարինի կտորներով, թարմ սոխով և սոուսներով։ Հավելյալ կարելի է օգտագործել այլ բաղադրիչներ, օրինակ` վարունգ։

Քանի որ ռեստորաններում բադը պատրաստվում էր ամբողջությամբ, ապա դրանից առաջացած արգանակով եփում են կաղամբով ապուր և մատուցվում մսից հետո։ Պեկինյան բադն ուտում են նաև բրնձից պատրաստված բլիթներով։ Պեկինում այս ուտեստը մատուցվում է հատուկ ռեստորաններում։

Նշենք, որ Հայաստանի չինական ռեստորաններում ևս կարելի է համտեսել այս ուտեստը. դրա գինը տատանվում է 40-60 հազար դրամի սահմաններում, և այն պատվիրվում է մեկ օր առաջ, քանի որ պատրաստման համար ժամանակ է անհրաժեշտ:

Չինաստանի հատուկ ռեստորաններում, որոնք մասնագիտացված են միայն այս ճաշատեսակի պատրաստման վրա, այն կարող է արժենալ 200-300 յուան՝ մոտ 45 դոլար:

Փաստեր ճաշատեսակի մասին

1. Մոտ 400 տարի առաջ այս ճաշատեսակն ուտել թույլատրված էր միայն կայսերը և իր մերձավորներին:

2. Ճաշատեսակի ճիշտ պատրաստման դեպքում խոհարարը բադի վրայից կտրում է ուղիղ 108 կտոր, քանի որ 108 թիվը Չինաստանում խորհրդանշում է արդարությունը:

3. Այս ճաշատեսակն ուտելու հատուկ ձև կա, պետք է վերցնել դրա հետ մատուցվող բլիթը և դնել ափսեի մեջ, ավելացնել սոխ և վարունգ, իսկ ճաշատեսակն ընդունված է ուտել ձեռքով:

4. Պեկինյան բադի հետ նախընտրելի է խմել գարեջուր կամ չինական` 35-38 աստիճան թնդության օղի: