Գլխավոր Մամուլ «Փաստ». Իշխանությունների երկակի ստանդարտները. մի կողմից հաստիքները կրճատում են, մյուս կողմից՝ ավելացնում

«Փաստ». Իշխանությունների երկակի ստանդարտները. մի կողմից հաստիքները կրճատում են, մյուս կողմից՝ ավելացնում

116

«Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավա­րարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակա­սուրդ է առաջացել: 

Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պա­կասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այ­սօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը: 

Հասկանա­լի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կա­ռուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյուն­քում կրճատվեցին նախարարություններ և բազմաթիվ քաղաքա­ցիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ: 

Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: