Գլխավոր Նորություններ Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս...

Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա. ՀՀ վարչապետ

228

առավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ գազալցակայանների խնդրին:

«Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն, ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան», – դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին`ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս, ինչի՞ չեք լուծում էդ հարցը», – զայրացավ վարչապետը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսոկղության ներքո է:

«Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չի կարող հետևել ամեն մի գործարքին», – ասաց նա:

«Դուք նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կաորղ եք տուգանել կտրոն չտալու համար», – հետաքրքրվեց վարչապետը:

Պատասխանից հետո, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա»: