Գլխավոր Նորություններ Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետը դատարանների դռները...

Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետը դատարանների դռները փակելու ակցիային չի մասնակցի (Տեսանյութ)

303

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց ավելի վաղ արված իր գրառումը և հայտարարեց, որ մայիսի 20-ին ՀՀ բոլոր դատարանների դռները պատրաստվում են փակել։ Ավելին, նա հորդորեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներին լինել հանդուրժող, չտրվել սադրանքների ու հավելեց, որ ոստիկանությանը հրահանգել է ըստ արժանվույն պահպանել հասարակական կարգը։

«Այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ ու ոչ մի բանի առաջ չեմ կանգնի», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը կառավարությունում ինքը հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաներին հետ և կեսօրին հանդես կգա հայտարարությամբ:

«Մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը: Ես հավատում եմ մեր հեղափոխության իդեալներին։ Ինձ խամաճիկային դատարան պետք չէ, ժողովրդին խամաճիկային դատարան պետք չէ։ Դատական համակարգի հարցը հասունացել է», – հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ինքը ակցիային չի մասնակցի և կառավարության իր աշխատավայրից կհետևի, որ ամեն ինչ լավ լինի։