Գլխավոր Նորություններ Հիվանդանոցում մահացել է նախկին ամուսնու կողմից սրտի հատվածում դանակի հարված ստացած 38–ամյա...

Հիվանդանոցում մահացել է նախկին ամուսնու կողմից սրտի հատվածում դանակի հարված ստացած 38–ամյա կինը․ կասկածյալը կալանավորվել է

136

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, և Գ. Ղևոնդյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվել և տեղափոխվել էր Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը 38-ամյա Կարինե Հակոբյանն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։