Գլխավոր Մամուլ Արթուր Վանեցյանը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին

Արթուր Վանեցյանը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին

282

hayeli.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից հետո՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ, շատ է խոսվել, որ գործը թույլ է, չհիմնավորված։ Մենք բազում հրապարակումներ ենք ունեցել այդ մասին՝ ներկայացնելով փաստաբանների հիմնավորումները, գրել ենք նաեւ, որ Քոչարյանին բանտում պահելու եւ գործը առաջ տանելու հարցում հատկապես շահագրգռված են գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն։ Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լուրջ իրավաբանների հետ քննարկումներից հետո զգուշացրել է Փաշինյանին, որ հետագայում կարող են խնդիրներ ունենալ, գործն, իսկապես, հիմնավոր չէ։ Սրանով է պայմանավորված, որ այն ուղարկվեց Սահմանադրական դատարան, որն արդեն ընդունել է դիմումը։