Գլխավոր Նորություններ Կարեն Կարապետյանը ընդդիմության առաջնո՞րդ

Կարեն Կարապետյանը ընդդիմության առաջնո՞րդ

307

hayeli.am-ը գրում է. Ներկայումս գործընթացներ կան ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման մասին, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր այդ հարցին, ասելով, թե հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քննարկվում է, թե ում լիդերությամբ, ում դեմքով ձեւավորել նոր ուժը, անուններ են հնչել, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է դիտարկվել ամենահարմար թեկնածու, բայց քոչարյանական թիմում դեմ են նրա թեկնածությանը, պատճառաբանելով, որ նա թույլ է,պայքարող տեսակ չէ, մի քանի անգամ բարձր պաշտոններ զբաղեցրեց, բայց կեսից չդիմացավ դժվարություններին ու հեռացավ․, չդիմադրեց նաեւ վարչապետի պաշտոնում։