Գլխավոր Շոուբիզնես Բրազիլիայում կինը պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ

Բրազիլիայում կինը պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ

109

Բրազիլուհի Ժուսարա Դուտրա Կոտուն կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Estado de Minas պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարսանեկան արարողությունը տեղի կունենա՝ Բրազիլիայի  Բելու Օրիզոնտի քաղաքում և ուղիղ կհեռարձակվի 38-ամյա հարսնացուի սոցցանցի էջում:

«Շատ կանայք երազում են ամուսնանալ և հարսանեկան զգեստ հագնել: Միայնակ ամուսնությունն այդ հնարավորությունն ընձեռում է, և դրա համար կինը զույգի կարիք չունի: Սերն ինքդ քո հանդեպ ամենաանկեղծ սերն է»,- ասել է Ժուսարա Դուտրա Կոտուն:

Չնայած Բրազիլիան պաշտոնապես չի գրանցում այդպիսի ամուսնությունները, սակայն Կոտուն նախատեսում է, որ կիրակի իրեն սպիտակ հագուստով եկեղեցի կուղեկցի իր 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի իր ընկերուհին:

Մատանիներ փոխանակելու փոխարեն Կոտուն պատրաստվում է թիթեռի թևերով կնոջ դաջվածք անել, ինչն անկախություն է խորհրդանշում: Հյուրերից բացի հարսանյաց արարողությանը կլինի նաև տոնական տորթ:

Կոտուն նշել է, որ ամուսնությունից հետո էլ ինքը բաց է լինելու մարդկանց հետ շփումներում: