Գլխավոր Տեսանյութեր Ինչպես դիմավորեցին Աննա Հակոբյանին Ղազախստանում (տեսանյութ)

Ինչպես դիմավորեցին Աննա Հակոբյանին Ղազախստանում (տեսանյութ)

122

Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով մայիսի 23-24-ը Ալմաթի քաղաքում կմասնակցի Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։

Համաժողովին Աննա Հակոբյանը հանդես կգա ելույթով «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանն առանձին հանդիպում կունենա Դարիգա Նազարբաևայի հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի «Լույս» մշակութային կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելի քան 15 տարի Ղազախստանում անցկացվում է Եվրասիական մեդիա ֆորումը, որը երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Յուրաքանչյուր տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: