Գլխավոր Նորություններ Փաշինյանը փափուկ բարձ է դնում ռազմական հնարավոր անհաջողությունները սաբոտաժ անվանելու համար. Վարդանով...

Փաշինյանը փափուկ բարձ է դնում ռազմական հնարավոր անհաջողությունները սաբոտաժ անվանելու համար. Վարդանով (տեսանյութ)

124

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանով դավադիր պատերազմի վտանգի հետքեր չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ նմանատիպ հայտարարությունները սովորաբար անվտանգության ոլորտում պասիվությունը արդարացնելու համար են արվում:

«1989 թ-ի երկրորդ կեսին, 1990 թ-ի սկզբին շատ փոքրաթիվ տղաներ էին դուրս գալիս հայրենիք պաշտպանելու, իրենց ժողովուրդը ֆիդայի էր կոչում, առաջին զոհվածների պարագայում եղան խոսակցություններ, թե իրենց մեջքից մերոնք են կրակել, շատ մարդիկ, ովքեր պարտավոր էին գնալ, չգնալու համար պատճառներ էին գտնում:
 Ժողովուրդը իր պարտականությունները՝ պաշտպանել իրեն և իր ապագան, չի կատարում: 

Վարչապետն էլ էդ ամենը հասկանում է և հասկանում է նաև, որ կարող են ռազմական որոշակի «պռավալներ» լինեն, մանավանդ որ 25 տարի բանակի զարգացման համար գրեթե ոչ մի բան չենք արել, որ համապատասխանենք 21 դարի վտանգներին: Հիմա այդ ամենը «վայելում» է Նիկոլ Փաշինյանը, վերջին 25 տարվա մեջ չլինելով ղեկին, ստիպված է լինելու պատասխանել էդ գործողությունների համար:  Նա փորձում է հիմիկվանից փափուկ բարձ դնել իր համար, որ Աստված չանի, լուրջ անհաջողությունների դեպքում կարողանա ասել՝ դավադիր պատերազմ, դավադրական գործողություններ, սաբոտաժ»,-ընդգծեց նա:

Վովա Վարդանովը նաև նշեց, որ ԱՀ-ի և ՀՀ-ի միջև բանակի ու քաղաքական էլիտայի միջև պառակտում չպետք է լինի:

Վովա Վարդանովը նաև ընդգծեց, որ ապրիլյան պատերազմի մասով քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարևոր նշանակություն կարող է ունենալ՝ սխալները  հասկանալու և դրանք չկրկնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: