Գլխավոր Նորություններ Մուրադովը «չափшլախեց» Նիկnլ Փաշինյանին

Մուրադովը «չափшլախեց» Նիկnլ Փաշինյանին

1558

Hayeli.am-ը գրում է

Հունիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական լաչառություն էր անում ու զբաղված էր էժանագին պոպուլիզմով, թե պատրաստ է որդուն՝ Աշոտին փոխանակել Ադրբեջանում գտնվող մեր բոլոր գերիների հետ, Արցախում հերթական գերու մասին բոթը գրանցվեց: Պաշտպանության նախարարությունը հաստատեց տարածված տեղեկությունը, որ պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։


Հարկ է նշել, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել էր մոլորված զինծառայողին դիվերսանտ ներկայացնել: Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:
Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան), Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ապա տեղեկատվություն տարածվեց, որ Արցախում խաղաղարար զորքերի հրամանատար, ռուս գեներալ Մուրադովը բանակցում է գերեվարված զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Մուրադովը հրապարակային վստահեցրեց, որ գերեվարված ՀՀ քաղաքացուն անպայման վերադարձնելու է:


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի անվտանգային խնդիրների հասցեատերը, ավելի ճիշտ անվտանգության երաշխավորը դե ֆակտո ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն ի դեմս խաղաղարարների հրամանատար Մուրադովի: Սրա ապացույցը նաեւ Քաթանյանի հետ կապված պատմությունն է: Ընդամենը ժամեր անց Մուրադովի ջանքերի շնորհիվ հաջողվեց գերեվարված Քաթանյանին վերադարձնել հայրենիք: Դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանեց, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է:
Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Armenian Prime Minister Nikol Pashinyan greets his supporters during a gathering in Republic Square in Yerevan, Armenia February 25, 2021. Stepan Poghosyan/Photolure via REUTERS ATTENTION EDITORS – THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY

Փաստորեն Արցախից գերեվարված մեր հայրենակցին հնարավոր եղավ վերադարձնել ժամերի ընթացքում: Մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանից արդեն մի քանի շաբաթ է վեց զինծառայողի են գերեվարել, բայց նրանց ճակատագրը մնում է անհայտ, նույնիսկ շռայլություն է հույս ունենալը, որ նրանք կվերադարձվեն մոտ ապագայում: Քանզի Հայաստանում փաստացի չկա գեթ մեկ պաշտոնյա, որ իվիճակի է հավասարը հավասարի բանակցել գերիների հարցով, դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրա հետեւանքով գերի դարձած մեր հայրենակիցների մասին, բայց խոսքը մեր՝ ՀՀ-ի սուվերեն տարածքի մասին է: Սրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը զբաղված է դեմագոգությամբ ու կապիկություն անելով, թե պատրաստ եմ Աշոտիկիս փոխանակել բոլոր գերիների դիմաց:

Փոխանակող էիր, անեիր 7 ամիս առաջ, մի քանի շաբաթ առաջ, եւ ոչ թե հայտարարել, թե գերիները կսպասեն մեկ-երկու ամիս էլ, այն դեպքում, երբ ամեն օր բաց հարթակներում հայտնվում են մեր տղաներին Ադրբեջանում խոշտանգելու տեսանյութեր: Պետության ղեկավար կոչվող, իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած այս թշվառը փաստացի նույնիսկ մի գերի չի կարողանում վերադարձնել, փոխարենը զբաղված է նախընտրական տրագիկոմեդիկ հյուրախաղերով, ու տղամարդ, անձնազոհ ղեկավար է երեւակայում իրեն, թե պատրաստ եմ սա անել, նա անել: Իսկական տղամարդը ասում եւ անում է, ինչպես Մուրադովը: