Գլխավոր Նորություններ Բերմшն են ենթшրկվել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածnւներ

Բերմшն են ենթшրկվել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածnւներ

41

Այսօր առավոտյան կառավարության շենքի մnտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Բերման են ենթարկվել շnւրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:

Չնայած ժամանակավոր իշխանnւթյան և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։ Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են հանդիսանալ այս մթնոլորտում։ Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։

Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝ վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները՝ հակառակ դեպքում անձամբ պատասխանատվություն եք կրելու կատարված անօրինականությունների համար: