Գլխավոր Նորություններ Արտшռոց դեպք Երևանում․ 20-ամյա եղբայրը գnտիով խեղդել 14-ամյա քրոջը և նախքшն դա...

Արտшռոց դեպք Երևանում․ 20-ամյա եղբայրը գnտիով խեղդել 14-ամյա քրոջը և նախքшն դա ․․․

1408

Հունիսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա Սոնա Ս․-ն է, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ հունիսի 7-ին Սոնա Ս-ի եղբայրը՝ 20-ամյա Տ. Ս․-ն, գոտիով փորձել է խեղդել քրոջը։