Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում....

Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում. Վանեցյան

88

Ասում են՝ կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, այսօր քարոզարշավի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

«Երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսությունն են քայքայում։ Բայց շատ կարևոր մի բան կա. եթե տրաֆիկը նայենք՝ թե՛ նիկոլավիրուսը, թե՛ կորոնավիրուսը սկսել են վերանալ, հասնել զրոյի։

Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլներին և կարողանալու ենք ձևավորել այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդուցավը և գիտի, թե ինչպես պետք է մեր երկիրը հանել այս ծանր իրավիճակից» , – ասել է Արթուր Վանեցյանը։