Գլխավոր Մամուլ Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան»-ո՞ւմ

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան»-ո՞ւմ

135

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը այլ անձանց ուղեկցությամբ այսօր գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Այս մասին  Տնօրենի ընդունարանից հայտնում են, թե տեղկություն չունեն և հրաժարվում են պատասխանել, ասացին որ օրն աշխատաքնային է և որ ո՛չ տնօրենը, ո՛չ փոխտնօրենը, ո՛չ մամուլի քարտուղարը տեղում չեն, չեն կարողանում պատասխանել։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից Արամ Օրբելյանն էլ դժվարացավ հարցին պատասխանել։  «Չգիտեմ՝ չեմ խոսել, հնարավոր է, այսպես ասեմ՝ ամեն գնալ-գալուց չի տեղեկացնում»,-ասաց Արամ Օրբելյանը։

Հարցին, թե նա առողջությունից բողոքո՞ւմ է, փաստբանն արձագանքեց․ «Ինչ-որ տենց շատ սպեցիֆիկ բանի խնդիր չկա, բայց ամեն դեպքում, ինչ-որ մի տարիք է գալիս, որ ուզոես,չուզես, միշտ էլ ինչ-որ հարցեր լինում են»։
Արամ Օրբելյանն ասաց, որ հենց իրավական գնահատականի հարց առաջանա, անմիջապես կտեղեկացնի։