Գլխավոր Սպորտ Մերտենս. Արսենալն այդքան էլ ուժեղ չէ

Մերտենս. Արսենալն այդքան էլ ուժեղ չէ

145

Նապոլիի հարձակվող Դրիս Մերտենսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչում Արսենալից կրած պարտությունը (0-1):

«Առաջին 10-15 րոպեներին մենք հաշիվը բացելու մի քանի լավ պահ ունեինք, ամեն բան կարող էր փոխվել։ Այնուհետև մենք գոլ բաց թողինք։

Ընդմիջմանը խոսում էինք այն մասին, որ հավատում ենք մեր հաջողությանն ու Արսենալն այդքան էլ ուժեղ չէ։ Մեր թիմերի միջև այդքան էլ մեծ տարբերություն չկա. անհաջող խաղացինք հյուրընկալվելիս։

Չգիտեմ՝ ինչ է պակասում Նապոլիին, որ հաղթի եվրագավաթներում։ Մենք լավ ենք կատարում մեր աշխատանքքը, երկրպագուները չպետք է քննադատեն մեզ»,- ասել է Մերտենսը։