Գլխավոր Սպորտ «Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

180

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչում «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Նապոլիին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Լոնդոնցիների կազմում խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստացավ Աարոն Ռեմսին և նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը: Բրիտանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի հավաքականի ավագի խաղին իտալական ակումբի դեմ մրցավեճում:

Football.london – 6

Մխիթարյանն արդարացրեց իր փոփոխությունը՝ խելացի աշխատանք կատարելով խաղադաշտում: Նա վաստակեց Լակազետի իրացրած տուգանային հարվածը, իսկ երկրորդ խաղակեսում փայլուն հնարավորություն ընձեռեց Օբամեյանգին, սակայն գաբոնցին չօգտվեց դրանից:

Առավելագույնը՝ Ալեքսանդր Լակազետ (8)

Express – 5

Մխիթարյանը փորձում էր աջ եզրում վտանգ ստեղծել, սակայն վնասազերծվեց Մարիո Ռուիի կողմից:

Առավելագույնը՝ Լակազետ, Սոկրատիս, Մեյթլանդ-Նայլս (8)

The Sun

Արդեն բոլորը մտածեցին, որ Մխիթարյանը գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին, երբ լավ տարածություն գտավ աջ եզրում ու գերազանց փոխանցում կատարեց Օբամեյանգին: