Գլխավոր Սպորտ Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ Յուվենտուսից

Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ Յուվենտուսից

131

Football Italia-ի հաղորդմամբ Յուվենտուսի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մտածում ակումբը լքելու մասին։

Այն տեղեկությանը, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ  Յուվենտուսից հավաստի չէ։ Հարձակվողը մտադիր է շարունակել խաղալ ակումբում, որի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թ. ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն Յուվենտուսի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 26  գոլի հեղինակ։