Գլխավոր Նորություններ Խորհրդարանը քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը

Խորհրդարանը քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը

131

Խորհրդարանն այսօր քննարկում է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։

Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Իր կենսագրականը ներկայացնելուց հետո՝ Գևորգյանը ներկայացրեց ոլորտի նկատմամբ իր մոտեցումները։

«Երկրում մրցակցության զարգացումը աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է և այն անտեսանելի ձեռքն է, որ կարգավորում է շուկան։ Արդար և ազնիվ մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայմանը տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, նաև հաջողության երաշխիք՝ երկրի տնտեսական հեղափոխության գործում։ ՏՄՊՊՀ-ն մի շարք միջոցառումներ պետք  է իրականացնի և ապահովի  մրցակցային թափանցիկություն և հավասար պայմանների ապահովում»,- նշեց թեկնածուն։