Գլխավոր Սպորտ Դե Յոնգ. Չեմ ամաչի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել Բարսելոնային

Դե Յոնգ. Չեմ ամաչի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել Բարսելոնային

122

Այաքսի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ՉԼ-ի եզրափակիչ խաղի Բարսելոնայի հետ հավանական հանդիպման մասին։ Յոնգը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Բարսելոնա։

«Ես կարծում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Դա կլինի շատ յուրահատուկ հանդիպում ինձ համար։ Բայց այժմ ես հանդիսանում եմ Այաքսի խաղացող և մտածում եմ միայն Այաքսի հաղթանակի մասին։ Ես չեմ ամաչի ՉԼ-ում հաղթել Բարսելոնային, մենք դա արել ենք նաև Ռեալի հետ,-ասել է դե Յոնգը։

21-ամյա ֆուտբեոիստը  ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է Բարսելոնա 75 միլիոն եվրոյի դիմաց։ Մրցաշարի կիսաեզրափակիչում Այաքսը խաղալու է Տոտենհեմի հետ, իսկ Բարսելոնան՝ Լիվերպուլի: