Գլխավոր Սպորտ Ռեալը 120 մլն եվրո կվճարի Ազարի տրանսֆերի համար

Ռեալը 120 մլն եվրո կվճարի Ազարի տրանսֆերի համար

116

Չելսիի կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Ռեալ տեղափոխությունը գրեթե կայացած գործարք է, հայտնում է El Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Telefoot-ին։

Աղբյուրի տեղեկություններով, մոտակա ժամանակներս բելգիացին արքայական ակումբի ֆուտբոլիստ կդառնա։ Նրա տրանսֆերի համար սերուցքայինները 120 մլն եվրո կվճարեն։

Ազարը Ռեալ է տեղափոխվել 2012 թվականին՝ Լիլին։ Թոշակառուները նրա համար 35 մլն եվրո են վճարել։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը ակումբային մակարդակով մասնակցել է 45 խաղի, դարձել 19 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։