Գլխավոր Նորություններ Զելենսկիին հրավիրել են Ղրիմ այցելել

Զելենսկիին հրավիրել են Ղրիմ այցելել

204

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Վլադիմիր Զելենսկին կարող է Ղրիմի թերակղզի այցելել, ինչի մասին տեղեկացրել է Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը:

Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան հույս է հայտնել, որ Զելենսկին «բավականաչափ տղամարդկություն կունենա ակնհայտ բաները գիտակցելու, ղրիմցիների՝ հինգ տարի առաջ Ռուսաստանի օգտին արած ընտրությունը հասկանալու և ընդունելու համար»:

«Ռուսական Ղրիմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղությամբ այստեղ գալ ու տեսնել, թե ինչ անասելի տեմպերով է զարգանում տարածաշրջանը»,-ասել է Գեմպելը, որը, սակայն, ուկրաինական ղեկավարության վարած քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների ակնկալիք չունի:

Պաշտոնյայի կարծիքով՝ ուկրաինական էլիտաները կօգտվեն նոր նախագահի անփորձությունից, երկիրը պրոֆեսիոնալ ղեկավարելու թիմի բացակայությունից:

Հիշեցնենք, որ 2014 թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմի թերակղզին ներառվել է ՌԴ կազմում, սակայն Կիևն այն համարում է իր՝ ժամանակավորապես Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ գտնվող տարածքը: