Գլխավոր Նորություններ ԱԺ նախագահը՝ ԱԺ պատգամավորների «անկապ» թվացող հարցերի մասին

ԱԺ նախագահը՝ ԱԺ պատգամավորների «անկապ» թվացող հարցերի մասին

131

Սահմանադրական դատարանի դատավոր նոր թեկնածություն դեռ չենք ստացել, համենայն դեպս ինձ ոչ ոք թեկնածության մասին չի զեկուցել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ ՍԴ դատավորի պաշտոնում նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանի չընտրվելուց հետո ՀՀ նախագահի հետ քննարկում չի ունեցել: 
Լրագրողի այն դետարկմանը, որ արդեն երրորդ դեպքն է, ինչ Ազգային ժողովը չի ընտրում նախագահի կողմից առաջադրված թեկնածուին և կարծես արհամարհական վերաբերմունք կա նախագահի ինստիտուտի նկատմամբ, Միրզոյանն ասաց.

‹‹Այս գումարման ԱԺ-ն առաջին անգամ է, որ չի ընտրել նախագահի առաջադրած թեկնածուին, նախագահը իրավասու է առաջադրել թեկանծու, իսկ ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել: Հստակ պետք է արձանագրել, որ այստեղ վերաբերմունք չկա թեկանծուին ներկայացնող ինստիտուտի նկատմամբ››:

Նա նշեց նաև, որ ինքը շատ թեկանածուներ կարող է ունենալ ՍԴ-ի դատավորի պաշտոնի համար, սակայն Սահմանադրությունը այդ իրավասությունը վերապահել է ՀՀ նախագահին և ինքը չի պատրաստվում գերազանցել իր լիազորություններն ու խորհուրդ տալ նախագահին:
Անդրադառնալով այն պնդմանը, որ կարծես ուղղորդված հարցադրումներ կային ‹‹Իմ քայլը››-ի կողմից Գոռ Հովհաննիսյանին՝ԱԺ նախագահը վստահեցրեց, որ

‹‹Իմ քայլը››-ի պատգամավորներին ոչ ոք չի ուղղորդում ո՛չ հարցերի, ո՛չ էլ քվեարկության հարցում՝ նշելով, որ ինքը չէ այն մարդը, ով պետք է գնահատական տա պատգամավորների հնչեցրած հարցերին:

‹‹Եթե որևէ պատգամավորի հարց ձեզ տարօրինակ կամ ‹‹անկապ›› է թվացել, կարող եք մոտենալ պատգամավորին և հարցը ուղղել իրեն››,-ասաց Միրզոյանը: