Գլխավոր Նորություններ Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է. «Իմ քայլը»...

Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է. «Իմ քայլը» պատգամավոր

141

Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է, բայց ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Խոսելով իր դիրքորոշման մասին, Բաղդասարայանն ասաց, որ ինքը նման թեմաներից հեռու և չեզոք է.

«Մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց՝ որոշ ժամանակ ապրել է Ամերիկայի միացյալ նահանգներում և գիտի, որ այնտեղ մարիխուանայի օգտագործումը օրինական է, Վրաստանում նույնպես օրինական է, սակայն կան պետություններ , որտեղ օգտագործման համար մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել:

«Ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»,-ասաց «Իմ քայլը»-ի պատգամավորը:

Հարցին թե արդյոք ընկերներ ասելով նկատի ունի պետական պաշտոնյաներին՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ խոսքը գնում է իր բակի ընկերների մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ մարիխուանան որպես թմրանյութ ներկայացնելով խրախուսում են, որ մարդիկ սեւ շուկայից թույն գնեն: