Գլխավոր Նորություններ Մեր ժամանակների 5 աշխարհահռչակ հայերը

Մեր ժամանակների 5 աշխարհահռչակ հայերը

1665

Հաճախ ընդամենը մի մարդը կարող է փոխել մեր կյանքը: Կապ չունի՝ դեպի լավը, թե վատը. դա այլ հարց է: Որոշ մարդիկ փոխում են անգամ պատմությունը: Ահա թե որոնք են ժամանակակից կենդանի հայերը, որոնք փոխել են հայերի պատմությունն ու կյանքը:

Սերժ Թանկյան

Երգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, բանաստեղծ, քաղաքական ակտիվիստ և հանրահայտ «System of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն աշխարհում ամենահայտնի հայերից մեկն է: Նա հայտնի է անգամ այն մարդկանց շրջանում, որոնք չեն սիրում ռոք: Սերժ Թանկյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 21-ին Բեյրութում: 2012 թ. հուլիսին Կալիֆոռնիայում ամուսնացել է վանաձորցի Անժելա Մադաթյանի հետ: 2014 թ. հոկտեմբերի 24-ին ծնվել է Թանկյանի որդին՝ Ռումին: Թանկյանը շատ ակտիվ է սոցիալական կայքերում. նա ավելի քան 548,000 հետևորդ ունի Թվիթերում և գրեթե 2 միլիոն՝ Ֆեյսբուքում:

Շեր

Շերը կամ Շերլին Սարգսյանը փոփի թագուհին է: Նա ծնվել է 1946 թ. մայիսի 20-ին Կալիֆոռնիայում: Նա ոչ միայն երգչուհի է, այլև դերասանուհի, հեղինակ, պարուհի, մոդել, ինչպես նաև զբաղվում է բիզնեսով: Նա միակ արտիստն է, որը 1960-2010 թթ. ամեն տասնամյակում Billboard-ում առաջին հորզիոնականը զբաղեցրած երգ է ունեցել: Իր սոլո կարիերան Շերը սկսել է «Bang Bang, My Baby Shot Me Down» հայտնի երգով:

Չնայած տարիքին՝ հայուհին շարունակում է իր սոլո կարիերան, բեմ է բարձրանում և շատ մարդկանց ժպիտներ պարգևում: Նա շուրջ 3.6 միլիոն հետևորդ ունի Թվիթերում և 2.4 միլիոն՝ Ֆեյսբուքում:

Անդրե Աղասի

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստ Անդրե Աղասին ևս հայկական ծագում ունի: Նրա հայրը հայկական ու ասորական արմատներ է ունեցել: Աղասիի նախնիներից մեկը Աղասյան ազգանունը փոխել է Աղասիի՝ հետապնդումից խուսափելու համար: Անդրեն ծնվել է 1970 թ. ապրիլի 29-ին Լաս Վեգասում: Նա բազմաթիվ մրցաշարերի հաղթող է:

Լևոն Արոնյան

Ավելի քան 700.000.000 մարդիկ աշխարհում շախմատ են խաղում, և նրանց մեծ մասը հաստատապես գիտի Լևոն Արոնյանը մասին: Լևոնն աշխարհի 10 լավագույն շախմատիստներից մեկն է: Նա ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 6-ին: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանից, իր քույր Լիլիթից:

Շախմատը միշտ կիրք է եղել Արոնյանի համար: Նա բազմաթիվ հեղինակավոր և կարևոր մրցաշարերում է հաղթել: Լևոն Արոնյանի երազանքը աշխարհի չեմպիոն դառնալն է, և բոլոր հայերը ևս երազում են դրա մասին:

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Հայաստանի հավաքականի առաջնորդն ու Արսենալի անդամ: Նա շարունակում է իր հոր ճանապարհը, ով ևս ֆուտբոլիստ էր: Հենրիխը ծնվել է 1989 թ. հունվարի 21-ին Երևանում:

Մխիթարյանն իր կարիերան սկսել է Փյունիկից, այնուհետև խաղացել է Մետալուրգ Դոնեցկում, Շախտյոր Դոնեցկում, Բորուսիա Դորտմունդում, Մանչեսթեր Յունայթեդում, իսկ 2018-ի հունվարի 22-ից մինչ օրս՝ Արսենալում: Մխիթարյանը հանդես է գալիս հարձակվողական ոճով կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերում։ Նա մասնագիտացել է հարձակվողների ետևից խաղում։ Դա նրան հնարավորություն է տալիս համատեղ աշխատելու թիմակիցների հետ և՛ իր դիրքում, և՛ դիրքից դուրս։