Գլխավոր Նորություններ Չկա մի հանդիպում, որտեղ բանակցային սեղանի շուրջ ԼՂ վերադարձը չքննարկվի. Փաշինյան

Չկա մի հանդիպում, որտեղ բանակցային սեղանի շուրջ ԼՂ վերադարձը չքննարկվի. Փաշինյան

120

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարց-պատասխանի ժամանակ ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ ընթացքում է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը՝ ընդգծեց, որ չկա մի հանդիպում, որտեղ այդ հարցը չքննարկվի:

«Բանակցությունների ընթացքում, բոլոր այն խնդիրները, որոք խանգարում են հետագա բանակցություններին կբարձրացվեն: ԼՂ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման, չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում», – ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարարը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի գործընկերոջ հետ:

Անդրադառնալով դիտարկմանը, թե գուցե Ադրբեջանը չընդունեց հայկական կողմից առաջարկվող բանակցությունների նոր ընկալումը և հնարավոր է դա ընկալեց, որպես հայկական կողմի թուլություն՝ Փաշինյանն ասաց.

«Ադրբեջանն ինչ մեկնաբանություն տալիս է, դա իր մեկնաբանությունն է: ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն ի վիճակի են իրենք իրենց շահերը պաշտպանել ինչպես դիվանագիտական շրջանակում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում առաջնագծում: Այս ընթացքում մենք դա ապացուցել ենք ու կշարունակենք ապացուցել»: