Գլխավոր Նորություններ «Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա». Արմեն Աշոտյան

«Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա». Արմեն Աշոտյան

184

Արմնեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:

Հերթական անգամ դիրքավորվելով Մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:

Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:

Սերժ Սարգսյանի կողմից «Մարիոթում» արած հայտարարությունը ոչ թե նոր Մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:

Ի վերջո, Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:

Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»: