Գլխավոր Նորություններ Մարտի մեկի մասին խոսելիս Արարատ Միրզոյանը փշաքաղվեց

Մարտի մեկի մասին խոսելիս Արարատ Միրզոյանը փշաքաղվեց

108

«Շատ սիմվոլիկ ստացվեց, որ այս օրենքի ն ախագիծը քննարկվեց հենց այս օրը. կլոր մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»,- «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանը 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հիշեց և ներկայացրեց մի քանի դրվագ, երբ ինքն ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտաում է եղել: «Այն հարվածը, որը հասցվեց ՀՀ քաղաքացիներին և պետականությանը 2008 թվականի մարտի 1-ին, դա հաղթահարելու համար պահանջվեց ուղիղ 10 տարի: Ինչ եղավ հետո, իրոք շատ հուզիչ էր: Ես սա իսկապես առանց հումորի եմ ասում և փշաքաղեցնող: Ես ուզում եմ, որ որպես օրենսդիրներ, արձանագրենք, որ այդպիսի բան ՀՀ-ում միանշանակ այլևս երբեք չի լինելու»,-եզրափակեց նա: