Գլխավոր Նորություններ Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ նաև հայ պատվիրակությունն է (տեսանյութ)

Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ նաև հայ պատվիրակությունն է (տեսանյութ)

322

րացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Այս իր ֆեյսբուքյան էջում գրել է Վեհաժողովի հայ պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը։

Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։

Նշենք, որ 23 երկրների խորհրդարանականների մասնակցությամբ կազմակերպված վեհաժողովի գլխավոր նպատակը միջպետական և միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարի շուրջ: Հայաստանի պատվիրակության կազմում են ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը։