Գլխավոր Նորություններ «Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է։ Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում,...

«Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է։ Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծի». Պուտին

1772

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:

«Զելենսկին տաղանդավոր մարդ է,-նշել է Պուտինը:-Հիշում եմ նրա ելույթները Մոսկվայում ՈւՀՄ-ի ժամանակ: Այդ ամենը տաղանդավոր էր ու ծիծաղելի, բայց այժմ ծիծաղելի չէ: Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է: Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծի»:

Պուտինը հիշեցրել է, որ Զելենսկին Դոնբասի հակամարտության կարգավորման թեման դարձրել էր «իր ամբողջ ընտրարշավի առանցքը»: «Իսկ այժմ Փարիզում նա հայտարարեց, որ չի պատրաստվում խոսել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ,-շարունակել Է ՌԴ նախագահը:-Այդ դեպքում՝ ինչպես է լուծվելու այդ խնդիրը:

Արդի պատմության մեջ չկա մի օրինակ, երբ այդօրինակ հակամարտությունները լուծվեին առանց հակամարտող կողմերի ուղղակի երկխոսության: Դա պարզապես անհնարին է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: