Գլխավոր Սպորտ Ռամոսը խոշոր գումար է ստացել՝ Բեքհեմին իր հարսանեկան արարողությանը հրավիրելու համար

Ռամոսը խոշոր գումար է ստացել՝ Բեքհեմին իր հարսանեկան արարողությանը հրավիրելու համար

153

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի և Պոլար Ռուբիոյի հարսանիքին «սերուցքայինների» նախկին խաղացող Դեյվիդ Բեքհեմը և նրա կինը՝ Վիկտորիան, առանձնահատուկ արտոնություններ են ունեցել: Այդ մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն՝ հղելով Sálvame-ին:

Ըստ աղբյուրի տվյալների՝ Ռամոսի հարսանեկան արարողությանը Բեքհեմի ընտանիքին հրավիրելն ուներ կոմերցիոն կողմ: Amazon ընկերությունը, որը դոկումենտալ ֆիլմ է նկարահանում Ռամոսի և Ռուբիոյի հարաբերությունների մասին, խոստացել է կլորիկ գումար վճարել զույգին, եթե վերջիններս իրենց հարսանեկան արարողությանը հրավիրեն նախկին ֆուտբոլիստին և Spice Girls խմբի նախկին անդամին: Միևնույն ժամանակ, Բեքհեմները հարսանիքին ունեցել են հատուկ արտոնություններ. հյուրերից միայն նրանց է թույլատրվել օգտագործել հեռախոսները և լուսանկարել: