Գլխավոր Նորություններ Արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ. խորհրդարանի մոտ իրավիճակը ծայրահեղ լարված է. Aliq.ge

Արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ. խորհրդարանի մոտ իրավիճակը ծայրահեղ լարված է. Aliq.ge

255

Այս պահին ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառում ցուցարարների դեմ՝ փորձելով ցրել ցույցը:

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ժամեր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: Հանրահավաքի մասնակիցները հատուկ ջոկատայինների ուղղությամբ տարբեր են նետում:

Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:

Աղբյուրը՝ aliq.ge