Գլխավոր Մամուլ Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

321

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանում այս պահին ընթանում են հակառուսական ցույցեր: Ցուցարարները պահանջում էին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Պահանջներից ոչ մեկը չի կատարվել: 

Այս պահին ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք, տեղում են գտնվում ոստիկանական ուժերն ու հատուկջոկատայինները:

Վերջիններիս եւ ցուցարարների միջեւ բախումներ են, ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ, կան տուժածներ: