Գլխավոր Նորություններ 14 ցուցարար և 38 ոստիկան է վիրավորվել Թբիլիսիում. ՆԳՆ-ն հայտարարել է պետական...

14 ցուցարար և 38 ոստիկան է վիրավորվել Թբիլիսիում. ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

152

Թբիլիսիում զանգվածային անկարգությունների և բածումների հետևանքով վիրավորվել է 14 ցուցարար և 38 ոստիկան, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ըստ հայտարարության իրավապահներն օգտագործել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության հատուկ ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ 

Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվել է, երբ այսօր խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը:Реклама 18

Երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչը այնուհետև շարունակվել է խորհրդարանի շենքից դուրս։