Գլխավոր Արցախ Արցախում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

135

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու ջահերթ, որը մեկնարկելու է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվելու է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:Մեզ հետ զրույցում Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն ասել է, որ միջոցառման ընթացքում հնչելու են հակառակորդի դեմ կռված ու պայքարած ֆիդայիներիմասին հյուսված երգեր ու պատմություններ։«Միջոցառմանը հանդես կգա «Տնջրե» ավանդական երգի ու պարի խումբը: 2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նորցեղասպանությունների կրկնումը»,- նշել է Մ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: