Գլխավոր Տեսանյութեր VIDEO. Մեր ձեռքը չի դողա բռնության քարոզչություն իրականացնողների հետ հարաբերություններում. Վարչապետ

VIDEO. Մեր ձեռքը չի դողա բռնության քարոզչություն իրականացնողների հետ հարաբերություններում. Վարչապետ

119

Որևէ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում, Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է` Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու կառավարության անմնացորդ ձգտումը ոմանք, կարծես, փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն:

«Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի», – ասել է վարչապետը: