Գլխավոր Նորություններ Երկու պարզ ու արդյունավետ միջոց երակների վարիկոզ լայնացումից ազատվելու համար

Երկու պարզ ու արդյունավետ միջոց երակների վարիկոզ լայնացումից ազատվելու համար

369

Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարումով: Սա բավական տարածված խնդիր է, որի դեմ ներկայում պայքարում են միլիոնավոր մարդիկ:

Գոյություն ունեն բազմաթիվ քսուքներ ու ժողովրդական բաղադրոտոմսեր այս խանգարման դեմ պայքարելու համար, սակայն քչերը գիտեն, որ երակների վարիկոզ լայնացումից կարելի է ազատվել նաև շատ ավելի հասանելի միջոցներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընդամենը 2 հասանելի բաղադրիչ, որոնք լավագույն դեղամիջոցն են երակների վարիկոզ լայնացման դեմ:

Կանաչ լոլիկ

Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կանաչ լոլիկն է: Այն հարկավոր է շերտերով կտրատել (կամ պարզապես կիսել), դնել ախտահարված հատվածին ու թողնել 2-3 րոպե:

Այս միջոցի կիրառման դեպքում հարկ է հիշել, որ լոլիկն անպայման պետք է լինի կանաչ: Բանն այն է, որ կանաչ լոլիկը պարունակում է սոլանին, որն արդեն չի պարունակվում հասած լոլիկի մեջ: Սոլանինը բնական թույն է, և հենց սա է պատճառը, որ մրգերն ու բանջարեղենն անհրաժեշտ է ուտել միայն հասած վիճակում: Այնուամենայնիվ սա լավագույն դեղամիջոցն է երակների վարիկոզ լայնացման դեմ:

Այս պրոցեդուրան օրական 1-2 անգամ կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը 10 օր անց: Սակայն հարկ է հիշել, որ «լոլիկով կոմպրեսի» կիրառությունից հետո հարկավոր է մաշկին խոնավեցնող նրբաքսուք քսել, քանի որ լոլիկներում պարունակվող թթուները չորացնում են մաշկը:

Խնձորի քացախ

Շատ արդյունավետ դեղամիջոց է նաև խնձորի քացախը: Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել խնձորի քացախով ու դնել ախտահարված հատվածին: Կրկնել պրոցեդուրան օրական 3 անգամ: Բուժման կուրսը տևում է 4 շաբաթ:

Խնձորի քացախը խորհուրդ է տրվում կիրառել մարմնի այն հատվածներում որոնք սովորաբար ծածկված են հագուստով, քանի որ այն ավելի շատ է չորացնում մաշկը, քան լոլիկը: Սա է պատճառը, որ դեմքի հատվածում անոթային խնդիրների դեպքում ցանկալի է օգտագործել կանաչ լոլիկ ու խուսափել քացախից:

Այս բնական միջոցները կօգնեն շատ արագ ազատվել հիվանդության տհաճ ախտանշաններից ու բուժել երակները, սակայն հարկ է հիշել, որ լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

Նյութի աղբյուրը՝ shkarec.ru