Գլխավոր Շոուբիզնես Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

337

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երկրի ղեկավարը նաեւ կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:

Բացի այդ, նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան: