Գլխավոր Սպորտ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

327

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է

Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։

Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

«Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ այսպես բարդ է լինում։ Ցույց տված արդյունքիցս գոհ եմ: Մինչեւ այս գոտեմարտը լավ եմ հանդես եկել և հաղթել եմ գործող աշխարհի չեմպիոնի։ Եզրափակիչում չստացվեց, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան»,- խոսքը եզրափակեց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։