Գլխավոր Նորություններ Երևանում բախվել են Ford-ը և Opel-ը, կա տուժած. Shamshyan.com

Երևանում բախվել են Ford-ը և Opel-ը, կա տուժած. Shamshyan.com

100

Հունիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում բախվել են Opel Vectra մակնիշի 10 LS 797 համարանիշի և Ford մակնիշի 36 DX 778 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: